ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացրել է հակավիրուսային «Ռեմդեսեվիր» դեղամիջոցի գնում, որը կլինիկական փորձարկումների արդյունքով համարվել է արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրմանը։
«Դեղամիջոցը հասանելի չի լինելու դեղատներում։ Այն օգտագործվելու է կորոնավիրուսի բուժման նպատակով՝ համապատասխան բժշկական կենտրոններում»,- ասել է Տիգրան Ավինյանը։