Քաղաքապետի հանձնարարությամբ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, հետաքրքրվել շենքի փլուզումից տուժած քաղաքացիների առողջական վիճակով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Հիվանդանոց է տեղափոխվել երկու հիվանդ՝ 1949 թվականին ծնված կին և 1979 թվականին ծնված տղամարդ։ Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունի քթոսկրի, անրակի կոտրվածք և քերծվածքներ դեմքի վրա․ վիճակը վերահսկելի է, համարվում է կայուն և պատրաստվում է համապատասխան վիրահատության։ Տղամարդը հիվանդանոց է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, ունի մարմնի ամբողջ հատվածի այրվածքներ՝ 2-3-րդ աստիճանի։ Հիվանդը անմիջապես ընդուրանում միացվել է արհեստական շնչառության սարքին։ Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Պայթյունի հետևանքով մարմնի գոտկային հատվածի մաշկի տակ հայտնաբերվել է օտար մարմին, որը հեռացվել է»,- այս մասին ասել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը և նշել, որ հիվանդանոցն ունի համապատասխան բուժում իրականացնելու բոլոր միջոցները։
https://www.facebook.com/watch/?v=300419684581896