Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 165 դեպք: Դա երկրում համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19-ով հիվանդացածների օրական նոր ռեկորդ է: Տվյալները թարմացվել են StopCov կառավարական կայքում։
Վերջին օրը չի փոխվել ապաքինված հիվանդների թիվը: Քովիդ-կենտրոններից դուրս է գրվել 1369 մարդ. հայտնում է newsgeorgia.ge-ն։
Կորոնավիրուսով առաջին վարակվածը հայտնաբերվել է փետրվարի 26-ին։ Այդ ժամանակվանից Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2392 լաբորատոր հաստատված դեպք։ Պանդեմիայի ընթացքում երկրում COVID-19-ից մահացել է 19 մարդ։
Ներկայումս Վրաստանում կարանտինի ռեժիմում է 5882 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ՝ 390:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ երկրում ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսի թեստավորում է անցել ավելի քան 470,6 հազար մարդ: ՊՇՌ-թեստերի ընդհանուր թիվը գերազանցում է 476 հազարը։