Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 -ի: Հոկտեմբերի 2-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 44583 է, իսկ վերջին մեկ օրում առողջացել է 177 քաղաքացի, փաստացի բուժվում է 6068-ը, գրանցվել է մահվան 972 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 302 են։