Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 614 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55087-ի: Հոկտեմբերի 9-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45528 է, փաստացի բուժվում է 8246-ը, գրանցվել է մահվան 1010 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 319791 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 303 են։