Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736-ի:
Հոկտեմբերի 10-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 45771 է, փաստացի բուժվում է 8646-ը, գրանցվել է մահվան 1016 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 303 են։