Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան՝ դիմելով բնակիչներին կոչ արեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը հորդորում է զգոնությունը չթուլացնել և պահպանել հակահամաճարակային կաննոները, քանի որ ունենք կորոնավիրուսային հիվանդությունների թվի կտրուկ աճ։
Նախարարը շեշտեց, որ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի նահանջել։ Ավելին՝ հատկապես վերջին օրերին հանրապետության ամբողջ տարածքում կորոնավիրուսի դեպքերի զգալի աճ է գրանցվել, ինչն էլ ավելի է ծանրաբեռնում առողջապահության համակարգի աշխատանքը։
«Այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը և անտարբերության չմատնել աշխարհում և մեր երկրում շարունակվող COVID-19-ի համաճարակային կանոնները։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել վարակի տարածումը կանխող բոլոր անհրաժեշտ կանոնները։ Անհրաժեշտ է պահպանել այդ կաննոններն այդ գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր և առողջ կպահի մեր զինվորների թիկունքը»,- նշեց Արսեն Թորոսյանը։
Առողջապահության ոլորտի պատասխանատուն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիմակներ կրելու, հեռավորություն պահպանելու և հաճախակի ախտահանում կատարելու դեպքում մեզ կհաջողվի կանխել վարակի տարածումը, ինչպես եղավ ամռանը։