ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով: Այս մասին գրում է Երրորդ նախագահի գրասենյակը:
«Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երրորդ նախագահի կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծանր վիճակում է: Նրան կոմայի մեջ տեղափոխել էին Գերմանիա՝ բուժում ստանալու նպատակով: Տեղեկությունը հաստատել էր Էրեբունի ԲԿ գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին: