Հունվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160853 դեպք, որոնցից 146576-ն` առողջացած, 2890-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 601768 թեստավորում:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը, ներկայացնելով նաև երեկվա տվյալները։ Ըստ այդմ՝ երեկ կատարվել է 1462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 817 առողջացած և 12 մահվան դեպք: