Արցախի Հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում ձևավորված հակամահաճարակային արագ արձագանքման խմբերը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքերի շրջանակներում տնտեսվարողների շրջանում իրականացնում են ուժեղացված ստուգայցեր: Այս մասին հայտնում է Արցախ/ Տեղեկատվական շտաբը։
Վերջին օրերին իրականացված մշտադիտարկման արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ստորագրել է որոշում (N48 http://bit.do/fG5Rh )՝ համաձայն որի Ստեփանակերտի 18 տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը արգելվել է 24 ժամով:
Պարետի ստորագրած մեկ այլ որոշման համաձայն (N49 http://bit.do/fG5Rj )՝ «Իսահակի աղբյուր» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 72 ժամով:
Ըստ ավելի վաղ հրապարկված որոշման (N 47 http://bit.do/fG5Ro ) էլ 24 ժամով արգելվել է Շուշի քաղաքի 3 տնտեսվարողի գործունեությունը: