Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլեւ անհրաժեշտության դեպքում ազատագրել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները: Այս մասին ԱՀ Մարտունու շրջանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իր ֆեյսբուքյան էջում ԱՀ նախագահը գրել է, որ «համայնքների ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը»:
«Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու»-ասվում է գրառման մեջ: