Հայկական կողմը կշարունակի օգնություն ուղարկել Լիբանան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հրապարակել է փաթեթների լուսանկարները, որոնք արդեն ուղարկվել են երկու հատուկ չվերթներով։ «Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից Լիբանանին», – գրել է վարչապետը:
Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 9 августа 2020 г.
Փաշինյանը հիշեցրել է, որ հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան։
«Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում», – գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ Լիբանան է մեկնել արդեն 2 հատուկ չվերթ։ Երկրորդ ինքնաթիռով այդ երկիր է ուղարկվել Արցախի Հանրապետության տրամադրած աջակցությունը։