Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի և հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
«ՀԲԸՄ ունեցած և այսօր էլ շարունակվող ներդրումն Արցախի կյանքում շատ մեծ է, և ուրախ եմ, որ Ստեփանակերտում առաջիկայում կբացվի նաև կառույցի արցախյան մասնաճյուղը: Համոզված եմ՝ առողջ փոխգործակցության միջոցով մեզ հաջողվելու է կյանքի կոչել բազմաթիվ հանրօգուտ նախաձեռնություններ»,- ասված է ԱՀ նախագահի ֆեյսբուքյան գրառման մեջ:
https://www.facebook.com/watch/?v=968913846866862