ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 6 քաղաքացու մոտ:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են. 4-ը` նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ, 1-ը գտնվում էր մեկուսացման մեջ: Եվս 1 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Armenia Today-ը կազմել է ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրական կտրվածքով.
▪️ 281 (+6)- վարակվածների ընդհանուր թիվը
▪️ 252– առողջացածներ
▪️ 27- փաստացի բուժվողներ
▪️ 58- մեկուսացված
▪️ 2 – մահվան ելքեր այլ պատճառով
▪️ 9,968 (+170)- թեստավորման ընդհանուր թիվը։
Աղբյուրը՝ ԱՀ առողջապահության նախարարության տվյալները օգոստոսի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ։