Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թվիթերյան էջում անդրադարձել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական զորքերի կողմից Կուբաթլուի շրջանի ազատագրմանը և հայտարարել, թե իբր «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:
«27 տարի առանց Կուբաթլուի»,-գրել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա նաև նշել է, թե շրջանն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 31-ին և էթնիկորեն մաքրվել ադրբեջանցիներից:
Բայրամովը նշել է. «Կուբաթլուն և մյուս բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են, ադրբեջանցիներն էլ վերադառնալու են իրենց տները»: