ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել:
Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40, մեկուսացված է 65 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել։
Մինչ այսօր կատարվել է 11․990 փորձանմուշի հետազոտություն։