Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Անվտանգության խորհրդի կազմում են.
1. Արցախի Հանրապետության Նախագահ
2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
3. Արցախի Հանրապետության պետական նախարար
4. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
5. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
6. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
7. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
8. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն
9. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
10. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
11. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիսի 29-ին ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։
Հուլիսի 1-ին Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ: