Համալսարանի այգու վերանվանում՝ ի պատիվ հերոս օդաչու Վալերի Դանելինի
«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը։ Այս մասին գրում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։
Բացի այդ, Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին։
Նշենք, որ խոսքը «Սու-25»-ի օդաչուի մասին է: Նա զոհվել է թռիչք կատարելիս՝ հետ մղելով Հայաստանի ռազմական և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները: Ինքնաթիռը խոցվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան՝ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչի կողմից, որն օդ է բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից։