Այսօր լրանում է ֆրանսահայ շանսոնյե, դերասան Շառլ Ազնավուրի մահվան երկրորդ տարին:
Նրա դուստր Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով նաև Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին:
«Քո հեռանալու հոկտեմբերյան առաջին այս օրն այնքան տխուր է ինձ համար: Երկու տարում, հա՛յր, այնքան բան է տեղի ունեցել: Աշխարհում կատարվող իրադարձությունները քեզ իսկապես կմտահոգեին: Մեր հայերը պատերազմի մեջ են․․․ դա կկոտրեր քո սիրտը: Կդառնայիր դեպի հույսը, քանի որ դրանում էր հզորությունդ: Մտածում եմ քո մասին: Կարոտում ենք քեզ»,- գրել է շանսոնյեի դուստրը: