ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղյան հակամարտության կողմերին հրադադարի կոչ է արել, իսկ արտաքին ուժերին՝ չմիջամտելու։
«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգային բնույթ ստանա։ Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը չպետք է մտնեն դրա մեջ։ Կոչ ենք անում դադարեցնել կրակը։ Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերը հետքայլ անեն», – ասել Է Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ամերիկյան կողմը խոսել է երկու երկրների առաջնորդների հետ՝ կոչ անելով նրանց անել այդ հետքայլը։
«Մենք հույս ունենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի ազգային և քաղաքական հակամարտությունները, և որ երրորդ երկրների մասնակցությունը կոնֆլիկտին` միայն կխորացնի խնդիրը», – հավելել է Պոմպեոն:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։