Եվրամիության անդամ երկրները կոչ են արել Թուրքիային վերջ դնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմական գործողություններին միջամտելուն ու նպաստել իրավիճակի կայունացմանը ։ Այս մասին ասել է ԵՄ ղեկավար Շառլ Միշելը՝ Բրյուսելում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ։
«Այո, յուրաքանչյուրը պետք է կառուցողական դեր ունենա իրավիճակի կայունացման հարցում։ Մենք ուզում ենք, որ արտաքին ներգրավվածություն չլինի, այն ավելի է սրում իրավիճակը»,- ասել է նա ՝ պատասխանելով Մակրոնի հայտարարության հետ կապված լրագրողների հարցին։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Շառլ Միշելի հետ և ներկայացրել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մանրամասները և ընդգծել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումն այդ հարցում։