Իսլամիստների մասնակցությունը մարտերին կրկին ապացուցվում է
Ինչպես հայտնի է, կան փաստեր, որ Ղարաբաղում մարտերին մասնակցում են Թուրքիայից բերված իսլամիստներ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը։
Գնդապետը տեղեկացրեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» ռադիոսարք, որով կարողացել են պարզել, որ վերոնշյալ խմբավորումները ղեկավարվում են արաբերենով։