ԿԳՄՍ ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են Արցախի և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին
Հայկական կողմը ԵՄ գրասենյակի գործընկերներին ներկայացրել է COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարող ագրեսիայի մասին՝ ուշադրություն իրավիրելով այն փաստի վրա, որ հարձակումներ են իրականացնում խաղաղ բնակչության դեմ և ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: