Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Այս մասին գրում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3000-4000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով, և այդ տվյալները հաստատել են մի շարք պետություններ:
«Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները»,- գրել է Թաթոյանը: