Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայության 10 աշխատակից է վիրավորվել:
Armenia Today-ի հետ զրույցում Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից, սպա Հունան Թադևոսյանը հայտնել է, որ վիրավորված 10-ը աշխատակիցներից 3-ը թեթև վնասվածքներ են ստացել, 7-ը՝ հոսպիտալացվել։ Հոսպիտալացված աշխատակիցներից 1-ը տեղափոխվել է Երևան, 1-ը միջին ծանրության է և այս պահին վիրահատվում է, մյուս 5-ին ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն։
«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,- հայտնել է Հունան Թադևոսյանը՝ նշելով, որ ԱԻՆ-ի շենքը վնասվել է Սմերչ տեսակի զինտեխնիկայից։