«Պատերազմն Ադրբեջանն է սկսել, ոչ թե Հայաստանը։ Երեկ ադրբեջանական դրոնները մուտք են գործել Հայաստանի տարածք։ Իհարկե, չորս դրոններն էլ ոչնչացվել են։ Թուրքական F-16 կործանիչները հարվածներ են հասցնում Լեռնային Ղարաբաղի սահմաններին ու բնակիչներին։ Սա պատերազմ է, իսկ դա նշանակում է, որ հայերը պետք է պաշտպանեն իրենց, և երբ հարձակվում են քեզ վրա, պետք է ոչնչացնես և՛ դրոնները, և՛ տանկերը։ Սակայն ֆիզիկապես պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Եվ սա ծրագրված պատերազմ է, քանի որ նրանք ամիսներ շարունակ թուրքական բանակն ու Սիրիայից մոջահեդների են բերել՝ հայերի դեմ կռվելու համար։ Սա ծրագրված է, և այս ամենն ակնհայտ է»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Մանրամասները՝ տեսանյութում․