Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները»,-գրել է նա։
«Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ»,-իր հերթին գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Արցախի հանրապետությամբ ամբողջ երկայնքով այս գիշեր ևս թեժ մարտերը շարունակվել են։ Նա հայտնել էր, որ հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։