Սիրիան զգուշացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը Թուրքիայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին: Ինչպես տեղեկացնում է SANA գործակալությանը, այս մասին նշված է Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անկարայի գործողություններն ամենուր հանգեցնում են լարվածության աճին և կրոնական թշնամանքի սրմանը», – ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիայի նվազեցման և տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ուղղությամբ:
«Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոնություն ցուցաբերի թուրքական ծուղակում չհայտնվելու և հակամարտությունը զսպելու, և պատասխանի երկխոսությանը վերադառնալու հայկական կողմի նախաձեռնություններին», – ընդգծում է Սիրիայի ԱԳՆ-ն: