Քիչ առաջ տեղի ունեցող ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանն ասաց, որ թշնամու բոլոր հետախուզական ու սադրիչ գործողությունները կանխվում են: Մեր զինված ուժերն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են շատ բարձր մակարդակով: Թեև հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտեր և մարտական գործողություններ նախկինում ընդհանրապես չեն մղվել:
Խոսելով օդային տագնապի մասին, Հովհաննիսյանը ասաց, որ զգուշություն պահել պետք է, բայց ոչ խուճապի մատնվելով:
«Դուք տեսաք, որ ամենաչնչին փորձն անգամ շատ արագ կասեցվեց մեր հակաօդայինների կողմից, հետևաբար առանձնահատուկ չէի ուզենա այս թեմայի վրա կենտրոնանալ: Մեր բոլոր պատկան մարմիններն այս հարցով զբաղվում են, ՏԻՄ-ը, ԱԻՆ-ը, ոստիկանությունը և բոլորն իրենց խնդիրները հստակ կատարում են»,- հավաստիացրեց Արծրուն Հովհաննիսյանը: