Իրավիճակն առաջնագծում ներկայացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ գրելով. «Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը»։