Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ մտցնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի համաձայնությամբ, РБК -ին հայտնել Է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խաղաղապահները կարող են մտնել միայն երկու կողմերի համաձայնությամբ», – ասել է Պեսկովը:
Իր հերթին Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կազբեկ Տայսաևը РИА Новости-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հարցը հասունացել է, կասկած չկա, որ այն համակողմանի կուսումնասիրվի:
Պատգամավորը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ-ն և Հայաստանը ունեն միանգամայն հստակ պարտավորություններ միմյանց նկատմամբ, գրում է գործակալությունը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում մեկնաբանել էր Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությունը և ասել, որ նման հարցերը կարող են քննարկվել ավելի լայն համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: