Ստեփանակերտին նորից հարվածներ են հասցվում, կան ավերածություններ, քաղաքացիական տուժածներ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հակառակորդն արդեն մի քանի օր է՝ թիրախավորել է Ստեփանակերտը: Հարվածներ է հասցվում խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներին՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Պատերազմի օրերին Ադրբեջանական զինուժի հրետակոծությունից վնասվել է Ստեփանակերտի ԱԻՆ շենքը: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: