Ադրբեջանի հրթիռային և հրետանային գնդակոծությունները Հայաստանի տարածքից դեռևս չեն եղել։ Այս մասին «Զինուժ» ծրագրին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական խաղաղ բնակավայրերը Հայաստանի տարածքից ենթարկվում են հրթիռակոծման։
«Եթե Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը, այլ բնակավայրեր այդ երկրի ադրբեջանական զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության համար այն վայրերն են, որտեղ կարելի է մարտական գործողություններ իրականացնել, ապա Արցախի Պաշտպանության բանակի, Զինված ուժերի ստորաբաժանումները իրենց պրոֆեսիոնալ և հմուտ գործողություններով շատ կտրուկ պատասխանում են, և Ադրբեջանի համար հետևանքները սարսափելի կլինեն»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Ракетных и артиллерийских обстрелов Азербайджана с территории Армении не было – Министр обороны Армении Давид Тоноян
Опубликовано Armenia Today Воскресенье, 4 октября 2020 г.