Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը՝ պատմելով Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին:
Իր հայտարարության մեջ Բեգլարյանը հայտնել է, որ Ադրբեջանը միտումնավոր գնդակոծում է քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, ավելի շատ՝ վիրավորվել։
Այսօր Ադրբեջանը ծանր հրթիռներով եւ ավիառումբներով սկսել է գնդակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ շենքերը, այդ թվում, ասել է Բեգլարյանը:
Նա ընդգծել է, որ Արցախում ներկայում հումանիտար աղետ է։ Օմբուդսմենը միջազգային հանրությանը կոչ է արել պատշաճ կերպով արձագանքել տեղի ունեցածին, դադարեցնել խոսելն ու սկսել գործել ։ «Կույր մի եղեք», – ասաց Արցախի օմբուդսմենը:
Омбудсмен Арцаха Артак Бегларян в видеообращении обратился с призывом к международному сообществу, рассказав о военных преступлениях, совершаемых Азербайджаном против мирного населения Арцаха.
Опубликовано Armenia Today Воскресенье, 4 октября 2020 г.