Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներ երկրորդ օրն է՝ երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր թիվ 170, 101 և 134 մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:
Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Փոխանցում է www.foxla.com կայքը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել հայտնվել խցանումներում:
Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվել նաև Գլենդեյլի Արցախ փողոցում: