«Պատերազմ է, սաստիկ ու ինտենսիվ պատերազմ․․․․ և այս պարագայում բուժհիմնարկներն ու հոսպիտալներն աշխատում են 24 ժամ՝ առանց հագստի։ Կարող են լինել բազմաթիվ դեպքեր, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, ուշ հաղորդվեն տվյալներ՝ զոհվելու կամ վիրավորվելու մասին։ Խնդրում եմ ընմբռնումով մոտենալ։ Անում ենք հնարավոր ամեն ինչ»,- քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ խնդրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Աշխարհի բոլոր ծայրերից ես ստանում եմ բազմաթիվ զանգեր ու նամակներ։ Պիտի ասեմ, որ ավելի նպատակահարմար կլլինի, որ բոլորս մեր միջոցներն ուղղենք Հայաստան համահայկական հիմնադրամին, որովհետև ճակատն ու թիկունքը միասնական են։ Եթե ամուր է թիկունքը, ապա ամուր է ճակատը»,- այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
Պատասխանելով լրագրողների կողմից հնչած որոշ հարցերի՝ Հովհաննիսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից կենդանի գերիների առկայության մասին տվյալներ չկան։ Իսկ թե ինչու է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովն ընդհատակ անցել, ՀՀ ՊՆ պատասխանատուն կտրուկ պատասխանեց․
«Հասանովն առանձնապես գլուխ գովելու բան չունի»։