Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը»,- գրել է Ստեփանյանը: