Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հադիպում կազմակերպել Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, այս մասին Լավրովն ասել է հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Նշվում է, որ Սերգեյ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում չդադարող մարտական գործողությունների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ: Ռուսական կողմից ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։