Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կտրականապես հերքում է ադրբեջանական այն ապատեղեկատվությունը, թե գործողություն է իրականացվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ ՊԲ-ն չի թիրախավորում ոչ ռազմական օբյեկտները:
«Կարող եմ կտրականապես հերքել այդ տեղեկությունը, որովհետև Պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական և նյութակառուցվածքային օբյեկտները: Մենք միայն թիրախավորում ենք ռազմական օբյեկտները, իսկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ռազմական օբյեկտ չէ»,- ասել է Պողոսյանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ դա կեղծ տեղեկատվություն է, որով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր հերթին է հերքել այս ապատեղեկատվությունը․ «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»։
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, հայկական ստորաբաժանումները փորձել են հարվածել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան…
Опубликовано Shushan Stepanyan Вторник, 6 октября 2020 г.
Նշենք, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտնել է հայկական կողմից այն տարածքների հրթիռակոծման մասին, որտեղով ընթանում է Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղը: