«Ղարաբաղյան իրադարձությունները ողբերգություն են, մենք շատ ենք մտահոգված, որովհետև և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,– ասել է ՌԴ նախագահ Վ․ Պուտինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Ռուսաստանի հետ: Նա նաև նշել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մարդիկ զոհվում են, երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեն։ Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս այդ հակամարտությունը կդադարեցվի»,– ասել է նա։