Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ներկայացրել է Ստեփանակերտում տիրող իրավիճակը։
Armenia Today-ն առանձնացրել է նրա խոսքից առավել կարևոր հատվածները․
-Այսօրվա դրությամբ ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները՝ որոշելու համար կրած վնասների չափը։ Սակայն, հարկ եմ համարում նշել, որ այսօրվա դրությամբ Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել իրենց հունով
-Գրեթե բոլոր այն խափանումները, որոնք կապված են եղել էլեկտրաէներգիայի անջատումների հետ, վերականգնվել են։ Այս պահին աշխատանքներ են տարվում, և առաջիկա 1-2 օրերի ընթացքում Ստեփանակերտում լույսի անջատումներ չեն լինելու
-Քաղաքապետարանն ապաստարանում պատսպարված ժողովրդին ապահովում է սննդով, տաք հագուստով և անհրաժեշտ այլ պարագաներով։ Փորձում ենք 1-2 օրվա սննդի պաշար տրամադրել մեր քաղաքացիներին
-Տվյալ պահի դրությամբ Ստեփանակերտի բնակիչների 50-60 %-ը մնում է մայրաքաղաքում։ Ստեփանակերտում են նաև ապաստանել Արցախի մյուս շրջանների բնակիչները։ Ստեփանակերտից դուրս են եկել մեծամասամբ երեխաներն ու ծերերը։ Այն մարդիկ, ովքեր ի վիճակի են պայքարել Արցախի համար՝ Արցախում են
-Ստեփանակերտի տասնյակ բազմաբնակարան շենքեր վնասվել են ռմբակոծության հետևանքով
-Գազամատակարարման անջատման որոշումը իրականացվել է բնակչության անվտանգության ապահովման համար