ԱԺ-ում հերթական քառօրյայի վերջին օրը ԱԺ բոլոր խմբակցությունները հանդես են գալիս ճեպազրույցներով։
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցուպատասխանի ժամանակ խոսեց պատերազմական գործողություններին՝ Իրանի իսլամական հանրապետության ակամա մասնակցության մասին։
Իրանի նախագահի հայտարարության առնչությամբ Քոչարյանն ասաց, որ այն շատ հստակ էր։ Ըստ Քոչարյանի՝ Իրանի ղեկավարը շատ լավ գիտակցում է, որ եթե ահաբեկչական խմբավորումները շարունակաբար կուտակվեն մեր անվտանգության մատույցներում, ապա դա կոնկրետ վտանգ է Իրանի համար։ Հաշվի առնելով, որ նրանք զինված են իսրայելական զենքերով, այդ վտանգը իսկապես առկա է։ Ռոհանին խոսել էր ահաբեկչական խմբավորումների վտանգի մասին, նույնիսկ նշել հայտնի գեներալի մահվան հանգամանքը, որն իրենց համար շատ կարևոր էր։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկյան ուժերը հրթիռակոծության էին ենթարկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված էին եղել մի քանի թիրախի, որոնց թվում եղել էին նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։
Դրանցից մեկում գտնվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, որը մահացել էր։ Նա իր ողջ կյանքում ահաբեկչական խմբավորումների դեմ էր պայքարում։