Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:
Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը: