Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ տեղի կունենա այսօր՝ ժամը 15:00-ին, հայտնել Է Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ հինգշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ մեծ եւ լարված աշխատանք է կատարել Բաքվի եւ Երեւանի իր գործընկերների հետ»։