Անկախ օդային տագնապի խլացնող ազդանշանից ու քաղաքի հրետակոծությունից, Արցախի ԱԻ պետական ծառայությունը շարունակում է սնունդ և անհրաժեշտ պարագաներ մատակարարել ապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։
Այսօր առավոտյան մատակարարման գործընթացը շարունակվել է մայրաքաղաքի մի քանի հասցեներում։
«Հարգելի հայրենակիցներ, քանի որ հնարավոր չէ միաժամանակ բոլորիդ այցելել նույն օրը` նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնում է ԱՀ ԱԻ պետքկան ծառայությունը։