Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել Ստեփանակերտը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է, որ կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանր կորուստներ։
Հրթիռակոծվել է նաև Շուշի քաղաքը։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծության հետևանքով վնասվել է։