Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել Արցախի բնակավայրերը: