Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին վերանայել COVID-19-ի եւ ահաբեկչության պատճառով այդ երկիր մեկնելու հնարավորությունը:
Դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիք կա, որոնք շարունակում են մտածել երկրում հնարավոր ահաբեկչությունների մասին:
Դեսպանատունը նաև կոչ է արել զինված հակամարտության պատճառով չայցելել Լեռնային Ղարաբաղ։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև «շփման գծի» և միջազգային սահմանի մոտ ճանապարհներից:
Դեսպանատունը խորհուրդ է տվել այն քաղաքացիներին, ովքեր որոշել են այցելել Ադրբեջան, խուսափել ցույցերից, պահպանել զգոնությունը, հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, նախապատրաստել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան և այլն:
Մեծ Բրիտանիայի դեսպանությունը ևս զգուշացնում է իր քաղաքացիներին Ադրբեջանի ներսում ահաբեկչության սպառնալիքի մասին և քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այդ երկիր ուղևորություններից: