ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով տեղի են ունենում պատերազմական գործողություններ։ Այս պահին մարդասիրական հրադադար է հայտարարված։ Սակայն, հակառակորդի սադրանքի հետևանքով կրակը չի դադարում։