«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի դրությամբ «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։
«Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում, ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։
Շնորհակալ ենք նվիրատուների մեր աշխարհասփյուռ բանակին վստահության և շարունակական աջակցության համար»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: